Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 223
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 40-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունիսի 2025 թվականի N 40-Ա

2024 ԹՎԱԿԱՆԻ ԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ԱՇԽԱՐՀԻ , ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՁՄԵՌԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՐՁԱԾ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2024 թվականի և 2025 թվականի ընթացքում օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և 2025 թվականի համաշխարհային համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ընթացքում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի հավաքական թիմերի չեմպիոն դարձած և մրցանակային տեղերի արժանացած մարզիկներին և նրանց մարզիչներին խրախուսելու նպատակով, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ կետի 6-րդ ենթակետի «զ» պարբերության, 8-րդ կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. 2024 թվականի և 2025 թվականի ընթացքում օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և 2025 թվականի համաշխարհային համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ընթացքում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի հավաքական թիմերի չեմպիոն դարձած և մրցանակային տեղերի արժանացած մարզիկներին և նրանց մարզիչներին շնորհել դրամական պարգևներ՝
1) 2024 թվականների ընթացքում օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում չեմպիոն դարձած և մրցանակային տեղերի արժանացած մարզիկներին և նրանց մարզիչներին շնորհել դրամական պարգևներ՝ 34 140 000 (երեսունչորս միլիոն մեկ հարյուր քառասուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով՝ համաձայն N1 հավելվածի:
2) 2025 թվականների ընթացքում աշխարհի և Եվրոպայի առաջնություններում դարձած և մրցանակային տեղերի արժանացած մարզիկներին և նրանց մարզիչներին շնորհել դրամական պարգևներ՝ 8 925 000 (ութ միլիոն ինը հարյուր քսանհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով՝ համաձայն N 2 հավելվածի:
3) 2025 թվականի համաշխարհային համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ընթացքում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի հավաքական թիմերի դարձած և մրցանակային տեղերի արժանացած մարզիկներին և նրանց մարզիչներին շնորհել դրամական պարգևներ՝ 3 800 000 (երեք միլիոն ութ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով՝ համաձայն N3 հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ–գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2025 թվականի բյուջեի 8/1/1 գործառական դասակարգման (4729) «Այլ նպաստներ բյուջեից» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


Կողմ -28

ՂՈՒԿԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՎԵՏԻՍ

ԱՆԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՂՈՒԿԱՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՍԱՀԱԿՅԱՆ ՍԵԴՐԱԿ

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԲԱՐՍԵՂՅԱՆ ԷՄՄԱ

ԱՆԱՆՅԱՆ ԼԵՎՈՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՔՆԱՐԻԿ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԷԴԳԱՐ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳԱԼՅԱ

ԲԵՅԲՈՒՏՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱՆ

ՆԱԶԱՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԼԻԶԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ԵԴԻԳԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄԻՐԶՈՅԱՆ ՆԱՐԵԿ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՎԱՀԵ

ՄՈՍՈՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՍԻՄՈՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(17.46 Կբ) Հավելված 2
(18.75 Կբ) Հավելված 3
(22.06 Կբ) Հավելված 1
(14.64 Կբ) Հիմնավորում
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 14

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner