Այսօր: Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 379
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 112
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հուլիսի 2026 թվականի N 112

ԱՐՄԱՆՈՒՇ ՌՈԲԵՐՏԻ ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ ԱՄՍԻՑ ՄԻՆՉԵՎ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍԸ ՆԵՐԱՌՅԱԼ ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Արմանուշ Ռոբերտի Մովսեսյանը դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին փոխարինողին՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող «ԼԵՔՍՈՒԶ ԷՆԷՔՍ 350 2.5 ՀԻԲՐԻԴ» (LEXUS NX 350 2.5HYBRID) մակնիշի, 07 LL 707 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցի (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) գույքահարկի 2026 թվականի փետրվար ամսից մինչև 2026 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարի վճարման նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով:
     Տրանսպորտային միջոցը սեփականության իրավունքով պատկանում է Արմանուշ Ռոբերտի Մովսեսյանին, ում ամուսինը՝ ոստիկանության փոխգնդապետ Մկրտիչ Ռաֆիկի Մուրադյանը, զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 04-ին քառասունչորսօրյա պատերազմում մարտական գործողությունների ժամանակ, ունի մեկ անչափահաս տղա (հիմք՝ Մկրտիչ Ռաֆիկի Մուրադյանի թիվ ԲԱ307401 մահվան մասին պետական վկայականը, N 29/1200 տեղեկանքը՝ օրենքով սահմանված սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու մասին, տեղեկանքը՝ տրված 05 սեպտեմբերի 2022 թվականին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, ոստիկանության գնդապետ Ենգոյանի կողմից՝ Մկրտիչ Ռաֆիկի Մուրադյանի զոհվելու վերաբերյալ, Ռաֆայել Մկրտիչի Մուրադյանի ԱԲ N 521617 ծննդյան վկայականը):
    Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 8-րդ, 9-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Արմանուշ Ռոբերտի Մովսեսյանի (////////////////////////////////////////////////////////////////////////////) դիմումը (համանքապետարանում մուտքագրված 2026թվականի ապրիլի 27-ին N 5952 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

  1.Սահմանել արտոնություն Արմանուշ Ռոբերտի Մովսեսյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի գույքահարկի 2026 թվականի փետրվար ամսից մինչև 2026 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարի վճարման նկատմամբ՝ ազատելով գույքահարկի ընդամենը 148.500 (մեկ հարյուր քառասունութ հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից:
    2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմանուշ Ռոբերտի Մովսեսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -16

ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ԼՈՒՍԻՆԵ ԱՆԱՆՅԱՆ

ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԿԱՐԻՆԵ ԼԱԼԱԶԱՐՅԱՆ

ՍԱՄՍՈՆ ԷԼԲԱԿՅԱՆ

ՍԻՐԱՆՈՒՇ ՄԵԼԻՔՅԱՆ

ԽՈՍՐՈՎ ՄԵԼԻՔՅԱՆ

ՍՎԵՏԼԱՆԱ ԱԴԱՄՅԱՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ԼԻԶԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՎԱՐԴԱՆ ԵԴԻԳԱՐՅԱՆ

ԱՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՌՈՒԲԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ

ՎԱՀԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

ՍՈՒՍԱՆՆԱ ՄՈՍՈՅԱՆ

ԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ                                                      
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(12.32 Կբ) Հիմնավորում
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 13
  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner