Այսօր: Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 73-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2024 թվականի N 73-Ա

««ԲԱՐԵԿԱՄ» ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Նորոշման 1-ին կետով հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով ««Բարեկամ» մշակույթի, արվեստի և սպորտի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ս. Հայրապետյանի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված գրությունը՝ (համայնքապետարանում մուտքագրված 2024 թվականի մարտի 29-ին N 5955 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. ««Բարեկամ» մշակույթի, արվեստի և սպորտի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությանը` որպես նվիրատվություն, հատկացնել 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ` Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Մալխասյանի մասին ֆիլմի նկարահանման համար:
2.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի 8/4/2 գործառական դասակարգման (4819) «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» տնտեսագիտական դասակարգման հոդվածից`օրենքով սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կազմակերպություն նախագահ Ս. Հայրապետյանին պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -24

ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ԱՍԱՏՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԲԵՅԲՈՒՏՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ԽՈՒԲԵՍԱՐՅԱՆ ՍԵՆԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐԴԵՎԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՔՆԱՐԻԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍՈՆԱ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՄԱԼԽԱՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՌ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՄԵԼԻՔՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԻՐԶՈՅԱՆ ՆԱՐԵԿ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԶՈՅԱ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԼԻԼԻԹ

ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՊՈՂՈՍՅԱՆ ՆԱԻՐԱ

ՍԱՀԱԿՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՍԱՄՍՈՆՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ

ՍԱՆՈՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՎԱՐԱԺՅԱՆ ԽԱԺԱԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(208.59 Կբ) Առդիր
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 69

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner