|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 ապրիլի 2024 թվականի N 94-Ա |
«ԳԱԶՈՆԵ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՃՈՒՂԻ N 189 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՀԵՂՈՒԿ ԳԱԶԻ ԱՎՏՈԳԱԶԱԼՑԱԿԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 28-րդ կետով, հիմք ընդունելով «Գազոնե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ ընկերություն) նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանում 2024 թվականի փետրվարի 29-ին կայացած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի Երևանյան խճուղի N189 հասցեի հողամասում հեղուկ գազի ավտոգազալցակայանի կառուցման վերաբերյալ հանրային բաց լսման և քննարկման արձանագրությունը և հիմք ընդունելով ընկերության տնօրեն՝ Կարեն Հակոբյանի (այսուհետ՝ տնօրեն) 2024 թվականի հունվարի 12-ին ներկայացրած դիմումը (համայնքապետարանում մուտքագրված 2024 թվականի հունվարի 12-ին N 603 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1.Տալ նախնական համաձայնություն ընկերությանը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի Երևանյան խճուղի N189 հասցեի հողամասում հեղուկ գազի ավտոգազալցակայանի կառուցմանը: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընկերության տնօրենին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -19 ՍՎԵՏԼԱՆԱ ԱԴԱՄՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԱՍԱՏՐՅԱՆ ՍԵՆԻԿ ԽՈՒԲԵՍԱՐՅԱՆ ՎԱՐԴԵՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԹՈՐԳՈՄ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ ԳՈՌ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ ՆԱԻՐԱ ՊՈՂՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՍԱՀԱԿՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՍԱՆՈՅԱՆ ԿԱՐԵՆ ՍՈՍՅԱՆ ԽԱԺԱԿ ՎԱՐԱԺՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(166.13 Կբ)
Առդիր |
 |
(230.49 Կբ)
Առդիր |
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|