10.01.25
Սարիկ Մինասյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
|
Այսօր՝ հունվարի 10-ին, Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն։ Բնակիչները դիմել են սոցիալական աջակցություն ստանալու, աշխատանքի տեղավորման, ապօրինի շինությունների օրինականացման և մի շարք այլ հարցերով։ Բարձրացված խնդիրների լուծման նպատակով ոլորտային պատասխանատուներին տրվել են համապատասխան հանձնարարականներ։
|
|
07.01.25
Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանն անցկացրել է տարվա առաջին խորհրդակցությունը:
|
Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանն անցկացրել է տարվա առաջին խորհրդակցությունը: Խորհրդակցության ընթացքում նախանշվել են առաջնահերթություններն ու անելիքների հաջորդականությունը: «Համայնքապետարանի գործունեությունը պետք է հանգեցնի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում դրական փոփոխությունների»,-ընդգծել է Սարիկ Մինասյանը:
|
|
07.01.25
Շիրակի մարզում մեկնարկել է ձմեռային զորակոչը
|
Հունվարի 7-ին անցկացվել է նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհելու կարգ, որին մասնակցել են Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, ինչպես նաև մարզային և քաղաքային իշխանությունների այլ ներկայացուցիչներ: Ներկաները բարի և անփորձանք ծառայություն են մաղթել հայրենիքի պաշտպաններին:
|
|
04.01.25
Սարիկ Մինասյանը երեխաների ուղեկցությամբ այցելել է Գյումրու թանգարաններ
|
Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը երեխաների ուղեկցությամբ այցելել է Գյումրու թանգարաններ: Այցի ընթացքում ծանոթացել են թանգարաններում ներկայացված ցուցանմուշներին և արժեքավոր նյութերին: «Առաջիկայում նորություններ կլինեն թանգարանների կողմից իրականացվող միջոցառումների և գործունեության վերաբերյալ»,-ասել է Սարիկ Մինասյանը:
|
|
30.12.24
Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել 2024 թվականի տարեվերջյան խորհրդակցությունը:
|
Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել 2024 թվականի տարեվերջյան խորհրդակցությունը: Ամփոփվել են տարվա ընթացքում իրականացված աշխատանքներն ու թերացումները, քննարկվել բացթողումները, դրանց պատճառներն ու հետևանքները: Խորհրդակցության ընթացքում շեշտադրվել և հստակեցվել են 2025-ի առանցքային աշխատանքներն ու գործունեության հիմնական ուղղությունները:
|
|
28.12.24
Սարիկ Մինասյանը դեկտեմբերի 28-ին այցելել է Խաչիկյանների բազմազավակ ընտանիք:
|
Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը դեկտեմբերի 28-ին այցելել է Խաչիկյանների բազմազավակ ընտանիք: Ընտանիքում 12 երեխա է մեծանում, փոքրը 1.5 տարեկան է, մեծը` 21: Ընտանիքի հայրն ու տղան չեն աշխատում, Սարիկ Մինասյանը խոստացել է աջակցել աշխատանքի տեղավորման հարցում: Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը խնդրանքով դիմել է տեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերություններին, բարերարներին` ընտանիքին սառնարան նվիրել:
|
|
28.12.24
Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը եղել է Աբովյան փողոցում
|
Քաղաքացուց ստացել էինք ահազանգ, որ Աբովյան փողոցում ջուրը կուտակվել է, ջրահեռացման համակարգը չի ծառայում նպատակին: Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանն անձամբ եղել է նշված վայրում, արձանագրել թերությունները: Երկուշաբթի օրը համայնքի ղեկավարի պաշտոնակատարը պլանավորել է հանդիպել շինարարի հետ: Սարիկ Մինասյանը վստահեցրել է, որ անորակ կատարված որևէ աշխատանք չի ընդունվի:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |