2024 թվականի օգոստոսի 15-ին ժամը 12:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, նիստերի դահլիճ) կկայանա Գյումրի համայնքի ավագանու արտահերթ նիստ: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:30-ից:
ՕՐԱԿԱՐԳ
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՋԻՎԱՆՈՒ ՓՈՂՈՑ N 74 ՀԱՍՑԵԻ ՇԻՐԱԿԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (Զեկուցող՝ Մ.ԴԱՎԹՅԱՆ)
2. «ԴԱՇԻՆՔ՝ ՀԱՆՈՒՆ ԿԱՅՈՒՆ ԵՎ ԿԱՆԱՉ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ» ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՆԵՐԴՐՄԱՆ/ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ (Զեկուցող՝ Լ.ՋԻԼԱՎՅԱՆ)
3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ 1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՇԵՆՔԻ ԵՎ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀՐԱՊԱՊԱՐԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՐՁԱՆԻ ՈՒ ԿԱՄԱՐԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ (Զեկուցող՝ Լ.ՋԻԼԱՎՅԱՆ)