
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
08 դեկտեմբերի 2026 թվականի N 26/6
««ԱՐՄ ԳՐԻՆ ՎՈՐԼԴ Գ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՈՒԼՎԱՐԱՅԻՆ ԹԱՂԱՄԱՍԻ և ԱՂԲԱՎԱՅՐԻ ՄԻՋև ԸՆԿԱԾ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ և ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԱՂԲԱՎԱՅՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության» օրենքի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2015թ. դեկտեմբերի 17-ի N 204-Ն որոշմամբ հաստատված կարգերի՝ 2026 թվականի դեկտեմբերի 08-ին ժամը 1600-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) կայանալու է հանրային բաց լսում և քննարկման (այսուհետ՝ քննարկում) 1-ին փուլը:
Քննարկման հարցը՝ ««ԱՐՄ ԳՐԻՆ ՎՈՐԼԴ Գ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Գյումրի համայնքի Բուլվարային թաղամասի և աղբավայրի միջև ընկած հատվածում թափոնների համալիր կառավարման, տեսակավորման, վերամշակման և սանիտարական աղբավայրի կառուցման ու շահագործման ծրագրի իրականացման վերաբերյալ»
Զեկուցող՝ «ԱՐՄ ԳՐԻՆ ՎՈՐԼԴ Գ» ՍՊԸ տնօրեն Լ․ ԳԵՎՈՐԳՅԱՆ,
համազեկուցող՝ աշխատակազմի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի ժ/պ Ա․ Չադրյան
Քննարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող շահագրգիռ անձիք (ֆիզիկական, իրավաբանական) իրենց առարկություններն ու առաջարկությունները գրավոր տեսքով կարող են ուղարկել Գյումրու համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ gyumri@gyumri.am կամ հանձնել հանրային քննարկման քարտուղարին սույն հրավերի հրապարակման պահից սկսած 10 օրվա ընթացքում, անկախ քննարկմանը ներկա գտնվելու հանգամանքից: Քննարկման մասնակիցները իրենց առարկություններն ու առաջարկությունները գրավոր տեսքով կարող են ներկայացնել քննարկման քարտուղարին նաև հանրային քննարկման ավարտից հետո 5 օրվա ընթացքում:
Սույն հրավերին կցվում է՝ ներկայացվող ծրագիրը:
Կից փաստաթղթեր
 |
(13.56 Մբ)
առդիր |
Մեկնաբանություններ
Վերբեռնել Լուսանկարներ
PNG, JPG, JPEG (առավելագույնը՝ 5 ֆայլ)