Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի աղբադաշտի հարթեցման և տոփանման աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտություն կա ձեռք բերելու թվով մեկ տրանսպորտային միջոց (բուլդոզեր):
Ելնելով վերոգրյալից և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի <<Գյումրու կոմունալ ծառայության>> համայնքային բյուջետային հիմնարկի կարիքների համար անհետաձգելի համարվող թվով մեկ տրանսպորտային միջոցի (բուլդոզեր) ձեռքբերման անհրաժեշտությունից, ղեկավարվելով <<Աղբահանւթյան և սանիտարական մաքրման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով, 8-րդ հոդվածով, 9-րդ հոդվածի 1-ին մասով, 12-րդ հոդվածի 1-ին և 2 –րդ մասերով, <<Գնումների մասին>> օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և ղեկավարավելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 42-րդ կետերի դրույթներով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և հիմք ընդունելով Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Անդրանիկ Չադրյանի 2025 թվականի հոկտեմբերի 02-ի զեկուցագիրը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հատկացնել 4 500 000 (չորս միլիոն հինգ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, տրանսպորտային միջոցի ձեռք բերումը իրականացնելու համար:
2. Թույլատրել իրականացնել թվով մեկ տրանսպորտային միջոցի (բուլդոզերի) անհետաձգելի համարվող գնումը՝ երկրորդական շուկայից հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնման ընթացակարգի միջոցով :
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2025 թվականի բյուջեի 6/6/1 գործառական դասակարգման (5129) Այլ մեքենաներ և սարքավորումներ տնտեսագիտական դասակարգման հոդվածից` օրենքով սահմանված կարգով:
4. Սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցի (բուլդոզերի) ձեռք բերելուց հետո այն ձևակերպել որպես համայնքային գույք:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |