Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանում 2007 թվականի հուլիսի 31-ին անցկացված գույքի աճուրդում հաղթող ճանաչված Գրիգոր Մովսեսի Ջիպինյանը գնել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անտառավան 3-րդ թաղամասի N 48 և N 48/5 հասցեների բնակարանները, որոնց համար վճարել է ընդհանուր 2500000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, որից հետո վերը նշված բնակարանների պահպանման ու սպասարկման համար առանձնացված՝ 1028.75 (մեկ հազար քսանութ ամբողջ յոթանասունհինգ հարյուրերորդական) և 54.4 (հիսունչորս ամբողջ չորս տասնորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասերի օտարման համար վճարել է ընդհանուր 1345272 (մեկ միլիոն երեք հարյուր քառասունհինգ հազար երկու հարյուր յոթանասուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ։ Քաղաքացի Գրիգոր Մովսեսի Ջիպինյանի մահից հետո Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անտառավան 3-րդ թաղամասի N 48 և N 48/5 հասցեների բնակարանների նկատմամբ ճանաչվել է քաղաքացի Գոհար Համլետի Վարդանյանի սեփականության իրավունքը (հիմք՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2014 թվականի ապրիլի 23-ի N ՇԴ/0035/02/14 վճիռ): Քաղաքացի Գոհար Համլետի Վարդանյանը 2014 թվականի օգոստոսի 19-ին և 2017 թվականի օգոստոսի 23-ին դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին (դիմումները մուտքագրվածեն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանում N 7923 և N 11872 թվագրմամբ) սեփականության իրավունքով իրեն պատկանող Գյումրի քաղաքի Անտառավան 3-րդ թաղամասի N 48 և N 48/5 հասցեների բնակարանների պահպանման ու սպասարկման համար համապատասխանաբար զբաղեցրած 3532.8 (երեք հազար հինգ հարյուր երեսուներկու ամբողջ ութ տասնորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասի 2912/10000 (երկու հազար ինը հարյուր տասներկու տասը հազարերորդական) բաժնեմասը՝ 1028.75 (մեկ հազար քսանութ ամբողջ յոթանասունհինգ հարյուրերորդական) քառակուսի մետր և 154/10000 (մեկ հարյուր հիսունչորս տասը հազարերորդական) բաժնեմասը՝ 54.4 (հիսունչորս ամբողջ չորս տասնորդական) քառակուսի մետր մակերեսով համայնքապատկան հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով իրեն օտարելու խնդրանքով: Քաղաքացի Գոհար Համլետի Վարդանյանի դիմումների հիման վրա Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի կողմից 2014 թվականի նոյեմբերի 14-ին և 2017 թվականի նոյեմբերի 29-ին կայացվել են համապատասխանաբար N 2332-Ա և N 1790-Ա որոշումները, որոնց համաձայն վերը նշված հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով օտարվել է քաղաքացի Գոհար Համլետի Վարդանյանին, սակայն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը մնացել է կիսատ, այն Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից կասեցվելու պատճառով։ Նկատի ունենալով վերոգրյալը, հաշվի առնելով, որ հողամասերը չեն գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, հնարավոր չէ օտարել աճուրդով, որպես առանձին գույքային միավոր, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ մասով, 63-րդ հոդվածի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 2-րդ մասով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով քաղաքացի Գոհար Համլետի Վարդանյանի դիմումը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Քաղաքացի Գոհար Համլետի Վարդանյանին ուղղակի վաճառքի միջոցով օտարել սեփականության իրավունքով իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անտառավան 3-րդ թաղամասի N 48 և N 48/5 հասցեների բնակարանների պահպանման ու սպասարկման համար համապատասխանաբար զբաղեցրած 3532.8 (երեք հազար հինգ հարյուր երեսուներկու ամբողջ ութ տասնորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասի 2912/10000 (երկու հազար ինը հարյուր տասներկու տասը հազարերորդական) բաժնեմասը՝ 1028.75 (մեկ հազար քսանութ ամբողջ յոթանասունհինգ հարյուրերորդական) քառակուսի մետր և 154/10000 (մեկ հարյուր հիսունչորս տասը հազարերորդական) բաժնեմասը՝ 54.4 (հիսունչորս ամբողջ չորս տասնորդական) քառակուսի մետր մակերեսով համայնքապատկան հողամասերը:
2. Օտարվող հողամասերի ուղղակի վաճառքի գին սահմանել տվյալ հողամասերի՝ մինչև 2021 թվականի հունվարի 01-ը գործող կադաստրային արժեքով, որը կազմում է 1242 (մեկ հազար երկու հարյուր քառասուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ` 1.0 (մեկ) քառակուսի մետրի դիմաց, ընդամենը` համապատասխանաբար 1277707 (մեկ միլիոն երկու հարյուր յոթանասունյոթ հազար յոթ հարյուր յոթ) և 67565 (վաթսունյոթ հազար հինգ հարյուր վաթսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Գոհար Համլետի Վարդանյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |