Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 105
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր
 

Զեկ. ՀԵՆՐԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՊՈՂՈՏԱ N 1/12 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇՎԱՔԱՐԱՆԸ ԵՎ ՆՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով, որ ճանաչվել է Գյումրի համայնքի սեփականության իրավունքը քաղաքացի Հասմիկ Սերյոժայի Խաչատրյանի կողմից, Հաղթանակի պողոտա N 1/12 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա ինքնակամ կառուցված շվաքարանի նկատմամբ (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 29052015-08-0027 վկայական), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման ու տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման 34.2-րդ և 35-րդ կետերի պահանջները և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի դրույթները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 46.2 հոդվածի բ) կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտա N 1/12 հասցեում ինքնակամ կառուցված 40,94 (քառասուն ամբողջ իննսունչորս հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով շվաքարանը և նրա պահպանման ու սպասարկման համար զբաղեցրած 40,94 (քսաներկու ամբողջ յոթանասունմեկ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը 15 (տասնհինգ) տարի ժամկետով վարձակալության տրամադրել տվյալ շվաքարանը կառուցած քաղաքացի Հասմիկ Սերյոժայի Խաչատրյանին:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված շվաքարանի և հողամասի վարձակալության վարձավճարի չափ սահմանել` տարեկան 850000 (ութ հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Հասմիկ Սերյոժայի Խաչատրյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(59.32 Կբ) կից նյութ
(13.54 Կբ) հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner