Այսօր: Չորեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2025թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 375
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 123-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հոկտեմբերի 2025 թվականի N 123-Ա

ԱՇԽԵՆ ԱՇՈՏԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍԻՑ ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍԸ ՆԵՐԱՌՅԱԼ ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՏՈՒՅԺԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Աշխեն Աշոտի Պետրոսյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «ՄԵՐՍԵԴԵՍ-ԲԵՆԶ Ե 280» (MERCEDES-BENZ E 280) մակնիշի, 37 CS 574 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցի (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) գույքահարկի 2022 թվականի հունվար ամսից մինչև 2025 թվականի հոկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով: Տրանսպորտային միջոցը, որը սեփականության իրավունքով պատկանում է Աշխեն Աշոտի Պետրոսյանին, 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Գյումրի քաղաքի Կայարանամերձ հրապարակում վթարի է ենթարկվել, որի արդյունքում հրդեհ է բռնկվել, դիմային հատվածը և սրահը ամբողջությամբ այրվել են (հիմք՝ Հայաստանի հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ափոյանի կողմից 2025 թվականի սեպտեմբերի 30-ին տրված N 1426-95/1530 տեղեկանքը, լուսանկարները դեպքի վայրից): Վթարի պատճառով տրանսպորտային միջոցը դարձել է շահագործման համար ոչ պիտանի և ենթակա է հաշվառումից հանման խոտանման պատճառով:
     Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 8-րդ, 9-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Աշխեն Աշոտի Պետրոսյանի (հաշվառված՝ քաղաք Գյումրի Ղորղանյան փողոց 5-րդ նրբանցք տուն 15 հասցեում, անձնագիր՝ AP06923652, տրված՝ 2016 թվականի դեկտեմբերի 20-ին, ոստիկանության 064-ի կողմից, սոցիալական ապահովության քարտ 7505590340) դիմումը (համանքապետարանում մուտքագրված 2025թվականի հոկտեմբերի 02-ին N 15104 թվագրմամբ)՝ Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
      1.Սահմանել արտոնություն Աշխեն Աշոտի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի գույքահարկի 2025 թվականի հոկտեմբերի 16-ի դրությամբ 2022 թվականի հունվար ամսից մինչև 2025 թվականի հոկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ՝ ազատելով գույքահարկի ընդամենը 252.034 (երկու հարյուր հիսուներկու հազար երեսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից, որից մայր գումարը 2022 թվականի հունվար ամսից մինչև 2025 թվականի հոկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար կազմում է 203.290 (երկու հարյուր երեք հազար երկու հարյուր իննսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 48.744 (քառասունութ հազար յոթ հարյուր քառասունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ։
      2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աշխեն Աշոտի Պետրոսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -25

ՂՈՒԿԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՎԵՏԻՍ

ԱՆԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՂՈՒԿԱՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՍԱՀԱԿՅԱՆ ՍԵԴՐԱԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏԱԿ

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԲԱՐՍԵՂՅԱՆ ԷՄՄԱ

ԱՐԱՄՅԱՆ ՇԱՎԱՐՇ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՔՆԱՐԻԿ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԷԴԳԱՐ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳԱԼՅԱ

ԲԵՅԲՈՒՏՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՆԱԶԱՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԼԻԶԱ

ՄԻՐԶՈՅԱՆ ՆԱՐԵԿ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՎԱՀԵ

ՄՈՍՈՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՍԻՄՈՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(11.57 Կբ) Հիմնավորում
(974.86 Կբ) Դիմում Աշխեն Պետրոսյան
(249.48 Կբ) Լուսանկարներ
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 3

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner