Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 128
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 4
 

Զեկ. ԼԵՆԱ ՋԻԼԱՎՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ՖԵՍՏԻՎԱՌ » ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի, Հայ աստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017թվականի նոյեմբերի 06-ի N119-Նորոշման 1-ին կետով հաստատված կարգի 9-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն՝ Հովհաննես Մովսիսյանի համայնքի ղեկավարին ուղղված դիմումը (համայնքապետարանում մուտքագրված 2024 թվականի հուլիսի 16-ի N 02//14031թվագրությամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի 119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 6-րդ կետի համաձայն Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեից հատկացնել 2 434 350 (երկու միլիոն չորս հարյուր երեսունչորս հազար երեք հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ «Ֆեստիվառ» երաժշտական փառատոնի շրջանակներում անցկացրած տաղավարների վարձակալության նպատակով:
2. Հանձնարարել, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի 1/1/1 գործառական դասակարգման (4216) «Գույքի և սարքավորումների վարձակալություն» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(21.88 Կբ) Նախագիծ
(468.52 Կբ) Գրություն
(2.92 Մբ) Հավելված
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner