Այսօր: Չորեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2025թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 376
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 119-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հոկտեմբերի 2025 թվականի N 119-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ <<ԳՅՈՒՄՐՈՒ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԹՎՈՎ ՄԵԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻՑ՝ ՀՐԱՏԱՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

    Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի աղբադաշտի հարթեցման և տոփանման աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտություն կա ձեռք բերելու թվով մեկ տրանսպորտային միջոց (բուլդոզեր):

   Ելնելով վերոգրյալից և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Գյումրու կոմունալ ծառայության» համայնքային բյուջետային հիմնարկի կարիքների համար անհետաձգելի համարվող թվով մեկ տրանսպորտային միջոցի (բուլդոզեր) ձեռքբերման անհրաժեշտությունից, ղեկավարվելով «Աղբահանւթյան և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով, 8-րդ հոդվածով, 9-րդ հոդվածի 1-ին մասով, 12-րդ հոդվածի 1-ին և 2–րդ մասերով, «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և ղեկավարավելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 42-րդ կետերի դրույթներով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և հիմք ընդունելով Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Անդրանիկ Չադրյանի 2025 թվականի հոկտեմբերի 02-ի զեկուցագիրը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Հատկացնել 4 500 000 (չորս միլիոն հինգ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, տրանսպորտային միջոցի ձեռք բերումը իրականացնելու համար:

2. Թույլատրել իրականացնել թվով մեկ տրանսպորտային միջոցի (բուլդոզերի) անհետաձգելի համարվող գնումը՝ երկրորդական շուկայից հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնման ընթացակարգի միջոցով :

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2025 թվականի բյուջեի 6/6/1 գործառական դասակարգման (5129) Այլ մեքենաներ և սարքավորումներ տնտեսագիտական դասակարգման հոդվածից` օրենքով սահմանված կարգով:

4. Սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցի (բուլդոզերի) ձեռք բերելուց հետո այն ձևակերպել՝ որպես համայնքային գույք:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -26

ՂՈՒԿԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՎԵՏԻՍ

ԱՆԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՂՈՒԿԱՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՍԱՀԱԿՅԱՆ ՍԵԴՐԱԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏԱԿ

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ԲԱՐՍԵՂՅԱՆ ԷՄՄԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՔՆԱՐԻԿ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԷԴԳԱՐ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳԱԼՅԱ

ԲԵԳԶԱԴՅԱՆ ՆԱՐԵԿ

ԲԵՅԲՈՒՏՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱՆ

ՆԱԶԱՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԼԻԶԱ

ԵԴԻԳԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄԻՐԶՈՅԱՆ ՆԱՐԵԿ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՎԱՀԵ

ՄՈՍՈՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՍԻՄՈՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(24.89 Կբ) առդիր
(635.95 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 4

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner