Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 100
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 18
 

Զեկ. ՀԵՆՐԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՇՉԵՐԲԻՆԱՅԻ ՓՈՂՈՑ № 6/2 ՀԱՍՑԵԻ 19.95 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Զ. Եսայան փողոցի № 68 հասցեի 353.57 (երեք հարյուր հիսուներեք ամբողջ հիսունյոթ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացի Համազասպ Մանուկի Պետրոսյանին (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 23042024-08-0052 վկայական): Քաղաքացի Համազասպ Մանուկի Պետրոսյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին՝ Գյումրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 29102014-08-006 վկայական) Շչերբինայի փողոցի № 6/2 հասցեի 19.95 (տասնինը ամբողջ իննսունհինգ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքի միջոցով իրեն օտարելու խնդրանքով: Նկատի ունենալով վերոգրյալը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերի դրույթների, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Համազասպ Մանուկի Պետրոսյանի դիմումը (մուտքագրված համայնքապետարանում 2024 թվականի սեպտեմբերի 4-ին № 14815 թվագրմամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Քաղաքացի Համազասպ Մանուկի Պետրոսյանին ուղղակի վաճառքի միջոցով օտարել սեփականության իրավունքով իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Զ. Եսայան փողոցի № 68 հասցեի 353.57 (երեք հարյուր հիսուներեք ամբողջ հիսունյոթ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասին հարակից, Շչերբինայի փողոցի № 6/2 հասցեի համայնքի սեփականություն հանդիսացող, կառուցապատումից ազատ, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 19.95 (տասնինը ամբողջ իննսունհինգ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը՝ ընդլայնման նպատակով:
2. Օտարվող հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել տվյալ հողամասի կադաստրային արժեքով, որը հողամասի օտարման պահին կազմում է 10514 (տասը հազար հինգ հարյուր տասնչորս) Հայաստանի Հանրապետության դրամ` 1.0 (մեկ) քառակուսի մետրի դիմաց, ընդամենը` 209754 (երկու հարյուր ինը հազար յոթ հարյուր հիսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Համազասպ Մանուկի Պետրոսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.35 Կբ) հիմնավորում
(1.63 Մբ) կից նյութ
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner