Այսօր: Ուրբաթ, 10 Հոկտեմբերի 2025թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 190
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր
 

Զեկ. ՀՐԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենք «Սահմանադրական Դատարանի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ»,«գ» և «դ» ենթակետերը, ինչպես նաև՝ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեյի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի կողմից ներկայացված զեկուցագիրը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրական Դատարան ներկայացնել Դիմում՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի «Պետական բյուջեյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետի սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու պահանջով։
2. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնին սույն որոշման հետագա ընթացքը լուծելու համար հայտարարել մրցույթ՝ օրենքով սահմանված կարգով փաստաբանական ծառայություններից օգտվելու համար, հայտարարված մրցույթում առավելագույն շեմը նշել 6 000 000 (վեց միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ։
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնին՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 01-ը ապահովել սույն որոշման կատարումը։
4. Լիազորել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար՝ Հրաչիկ Շիրակի Վարդանյանին, որ նա հանդես գա Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում, որպես Գյումրի համայնքի ավագանու լիազորված ներկայացուցիչ, կատարի բոլոր այն գործողությունները որոնք կապված են սույն հանձնարարագրի հետ։
5. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնին «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով Սահմանադրական դատարան դիմելու, ինչպես նաև Սահմանադրական դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը վճարելու համար։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(23.48 Կբ) Նախագիծ-հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner