| Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում տեղադրվող ամանորյա տոնածառը վնասված է և կարիք կա վերանորոգման, ինչպես նաև կարիք կա հին զարդարանքների վերանորոգման և նոր զարդարանքների ձեռք բերման: Հաշվի առնելով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 42-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի ժ/պ Անդրանիկ Չադրյանի՝ Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված 2025 թվականի հոկտեմբերի 30-ի զեկուցագիրը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1 Հատկացնել 24 000 000 (քսանչորս միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ, որից 2 000 000 (երկու միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամը հատկացվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում տեղադրվող տոնածառի վերանորոգման,հրապարակում մոնտաժման և ապամոնտաժման համար, 18 000 000(տասնութ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամը նոր դեկորների և լույսերի ձեռքբերման, ձևավորման և տեղադրման համար, 4 000 000 (չորս միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամը Գյումրի համայնքին պատկանող հին դեկորների և լույսերի վերանորոգման և տեղադրման համար:
 2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2025 թվականի բյուջեի 6/6/1 գործառական դասակարգման (5129) «Այլ մեքենաներ և սարքավորումներ» տնտեսագիտական դասակարգման հոդվածից 18 000 000 (տասունութ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ և (4239) «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ 6 000 000 (վեց միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ՝ օրենքով սահմանված կարգով:
 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
 |