Այսօր: Չորեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2025թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 376
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 122-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հոկտեմբերի 2025 թվականի N 122-Ա

ԹՈՄԻԿ ՀՐԱՅՐԻ ԴԱՂԲԱՇՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ ԱՄՍԻՑ ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍԸ ՆԵՐԱՌՅԱԼ ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՏՈՒՅԺԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Թոմիկ Հրայրի Դաղբաշյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «ՎՈԼՎՈ ԻՔՍՍԻ90 2.9» (VOLVO XC90 2.9) մակնիշի, 36 TG 589 հաշվառման համարանիշով (հիմք՝ տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր N PB848982) տրանսպորտային միջոցի (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) գույքահարկի 2020 թվականի օգոստոս ամսից մինչև 2025 թվականի հոկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով:
     Տրանսպորտային միջոցը, որը սեփականության իրավունքով պատկանում է Թոմիկ Հրայրի Դաղբաշյանին, 2020 թվականի հուլիսի 31-ին վթարի է ենթարկվել, որի արդյունքում հարուցվել է քրեական գործ և գործի շրջանակներում քննիչի որոշմամբ այն առգրավվել է և հետ է վերադարձվել 2025 թվականի հունվարի 31-ին (հիմք՝ թիվ 54158020 քրեական գործը կարճելու մասին որոշումը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Միքայել Ավետիսյանի կողմից 2025 թվասկանի հունվարի 31-ին տրված թիվ 56/56-4851 գրությունը և 2024 թվականի մարտի 18-ի տեղեկանքը, մեկ լուսանկար): Վթարի պատճառով տրանսպորտային միջոցը դարձել է շահագործման համար ոչ պիտանի և ենթակա է հաշվառումից հանման խոտանման պատճառով: 2020 թվականի մարտ ամսից մինչև 2020 թվականի հուլիս ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորության գումարը կազմել է ընդամենը 69.400(վաթսունինը հազար չորս հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, որը Թոմիկ Հրայրի Դաղբաշյանը պարտավորվել է վճարել:
     Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 8-րդ, 9-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Թոմիկ Հրայրի Դաղբաշյանի (հաշվառված՝ քաղաք Գյումրի Անի թաղամաս, 11 փողոց 12 շենք բնակարան 2 հասցեում, անձնագիր՝ AL0621985, տրված՝ 2024 թվականի փետրվարի 14-ին, ոստիկանության 064-ի կողմից, սոցիալական ապահովության քարտ 1303920662) դիմումը (համանքապետարանում մուտքագրված 2025թվականի հոկտեմբերի 01-ին N 15008 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
     1.Սահմանել արտոնություն Թոմիկ Հրայրի Դաղբաշյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի գույքահարկի 2020 թվականի հոկտեմբերի 16-ի դրությամբ 2020 թվականի օգոստոս ամսից մինչև 2025 թվականի հոկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ՝ ազատելով գույքահարկի ընդամենը 848.900 (ութ հարյուր քառասունութ հազար ինը հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից, որից մայր գումարը 2020 թվականի օգոստոս ամսից մինչև 2020 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար կազմում է 53.677 (հիսուներեք հազար վեց հարյուր յոթանասունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 15.674 (տասնհինգ հազար վեց հարյուր յոթանասունչորս)ՀՀ դրամ, 2021 թվականի հունվար ամսից մինչև 2025 թվականի հոկտեմբեր ամիսը ներառյալ մայր գումարը կազմում է 623.500 (վեց հարյուր քսաներեք հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 156.049 (մեկ հարյուր հիսունվեց հազար քառասունինը) ՀՀ դրամ, ընդամենը մայր գումարը կազմում է 677.177 (վեց հարյուր յոթանասունյոթ հազար հարյուր յոթանասունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ տույժը՝ 171.723 (մեկ հարյուր յոթանասունմեկ հազար յոթ հարյուր քսաներեք) Հայաստանի Հարապետության դրամ։
     2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Թոմիկ Հրայրի Դաղբաշյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -25

ՂՈՒԿԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՎԵՏԻՍ

ԱՆԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՂՈՒԿԱՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՍԱՀԱԿՅԱՆ ՍԵԴՐԱԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏԱԿ

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԲԱՐՍԵՂՅԱՆ ԷՄՄԱ

ԱՐԱՄՅԱՆ ՇԱՎԱՐՇ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՔՆԱՐԻԿ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԷԴԳԱՐ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳԱԼՅԱ

ԲԵՅԲՈՒՏՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՆԱԶԱՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԼԻԶԱ

ՄԻՐԶՈՅԱՆ ՆԱՐԵԿ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՎԱՀԵ

ՄՈՍՈՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՍԻՄՈՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(11.52 Կբ) Հիմնավորում
(6.53 Մբ) Դիմում
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 4

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner