Այսօր: Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր
 

Զեկ. ՀՈՎԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՂՈՐՂԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ № 121/2 ՀԱՍՑԵԻ 36,56 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՐԹԱԿԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՎԱԾ 36,56 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի № 127/3 հասցեի հողամասին կից գտնվող հարթակը տնօրինում է քաղաքացի Արտեմ Ժորայի Իկիլիկյանը (հիմք` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի շինարարության 2023 թվականի մայիսի 22-ի № 97/23 թույլտվություն): Քաղաքացի Արտեմ Ժորայի Իկիլիկյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին՝ իր կողմից տնօրինվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի № 127/3 հասցեի հողամասին հարակից, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման № 09122025-08-0023 վկայական) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի № 121/2 հասցեի 36,56 (երեսունվեց ամբողջ հիսունվեց հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հարթակը և դրա պահպանման ու սպասարկման համար զբաղեցված 36,56 (երեսունվեց ամբողջ հիսունվեց հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասը վարձակալության տրամադրելու խնդրանքով: Նկատի ունենալով վերոգրյալը, հաշվի առնելով, շինությունը և հողամասը որպես առանձին գույքային միավոր հնարավոր չէ տրամադրել մրցույթով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով սահմանված կարգի 4-րդ բաժնի 34.2-րդ, 35-րդ կետերի, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով քաղաքացի Արտեմ Ժորայի Իկիլիկյանի դիմումը (մուտքագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանում 2025 թվականի հունիսի 27-ին № 2025 թվագրմամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի № 121/2 հասցեի 36,56 (երեսունվեց ամբողջ հիսունվեց հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հարթակը և դրա պահպանման ու սպասարկման համար զբաղեցված 36,56 (երեսունվեց ամբողջ հիսունվեց հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասը 10 (տասը) տարի ժամկետով ուղղակի վարձակալության տրամադրել տվյալ շինությունն իրականացրած քաղաքացի Արտեմ Ժորայի Իկիլիկյանին:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված շինության և հողամասի ուղղակի վարձակալության վարձավճարի չափ սահմանել՝ տարեկան 400000 (չորս հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:

3. Սահմանված կարգով կնքել անշարժ գույքի վարձակալության պայմանագիր (պատասխանատու` քաղաքապետարանի աշխատակազմի բյուջեի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժին):

4. Անշարժ գույքի վարձակալության պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարել քաղաքացի Արտեմ Ժորայի Իկիլիկյանի միջոցների հաշվին։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Արտեմ Ժորայի Իկիլիկյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ                       
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(22.11 Կբ) հիմնավորում
(956.92 Կբ) կից նյութ 1
(966.49 Կբ) կից նյութ 2
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner