Այսօր: Կիրակի, 1 Հունիսի 2025թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 193
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 5
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԼԵՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ 18 ՓՈՂՈՑՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ» ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ՀԱՅՏԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1–ին մասի 4-րդ և 25-րդ կետերով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով հաստատված կարգերի դրույթներով և հաշվի առնելով հանրային բաց լսման և քննարկման արդյունքները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն` Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված «Գյումրի համայնքի երկրորդային 18 փողոցների հիմնանորոգում» (այսուհետ՝ ծրագիր) սուբվենցիոն հայտին՝ համաձայն հավելվածի։

2. Սահմանել, որ
1) ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2 291 334 200 (երկու միլիարդ երկու հարյուր իննսունմեկ միլիոն երեք հարյուր երեսունչորս հազար երկու հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, որից համայնքի ներդրման մասնաբաժինը կազմում է 1 260 233 810 (մեկ միլիարդ երկու հարյուր վաթսուն միլիոն երկու հարյուր երեսուներեք հազար ութ հարյուր տասը) Հայաստանի Հանրապետության դրամ՝
2) ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(468.52 Կբ) Առդիր
(15.96 Կբ) Հիմնավորում
(52.08 Կբ) Հավելված
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner