Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող, ինքնակամ կառուցված շինությունները և դրանց պահպանման ու սպասարկման համար զբաղեցրած հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» N 26-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը․ 1) որոշման հավելվածի «հողամասի համար վճարվելիք գումարի չափը» սյունակի 12-րդ տողում «749010» թիվը փոխարինել «322738» թվով, 2) որոշման հավելվածի «գույքի համար վճարվելիք գումարի չափը» սյունակի 12-րդ տողում «669971» թիվը փոխարինել «578442» թվով, 3) որոշման հավելվածի «հողի տարածագնահատման գոտին» սյունակի 12-րդ տողում «11» թվից հետո լրացնել «(հին)» բառը ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |