Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» oրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 33-րդ, 34-րդ և 35-րդ կետերի պահանջները և որոշման հավելվածում նշված դիմումատուների կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայանքի ղեկավարին ուղղված դիմումները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի վարչական տարածքում ինքնակամ կառուցված և դրանց նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը գրանցված շենք-շինությունները և դրանց պահպանման ու սպասարկման համար զբաղեցրած հողամասերնը ուղղակի վաճառքի միջոցով օտարել տվյալ շինությունները կառուցապատողներին՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում նախաբանում նշված դիմումատուներին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |