Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով, հիմք ընդունելով Գյումրիի «Կենտրոնական գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ Կազմակերպություն) տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ Քրիստինե Սահակյանի՝ Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված զեկուցագիրը (մուտքագրված համայնքապետարանում 2025 թվականի հոկտեմբերի 03-ին, թիվ 15184-2025 թվագրմամբ), Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի: 2. Հանձնարարել Կազմակերպության տնօրենին՝ ողջամիտ ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությանը առընթեր իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ սույն որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում կատարելու խնդրանքով։ 3. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |