Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում (լսումներ) N 10
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

25 սեպտեմբերի 2024 թվականի N 10

ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

2024թ. սեպտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (հասցե՝ Գյումրի, Վարդանանց հր․ 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) տեղի կունենա «ԴԵՊԻ ԱՌԱՋ» Բարեգործական ՀԿ-ի (հասցե՝ ք.Երևան, Դեմիրճյան փողոց 36) կողմից ներկայացված՝ Գյումրի քաղաքի Լիսինյան փողոց 15 հասցեում գտնվող շենքի վերակառուցման համար նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով +374 410710710:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Քննարկման կազմակերպման համար պատասխանատու անձ՝ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Բադալյան (էլ.փոստի հասցե՝ badalyan.karen74@gmail.com հեռ․ +37431222203):

Տեսաձայնագրությունը


Կից փաստաթղթեր՝
(20.08 Մբ) Առդիր
(7.81 Մբ) Արձանագրություն
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner