Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 69-րդ հոդվածի 1-ին մասով, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերն աճուրդով օտարելու և աճուրդի մեկնարկային գներ ու պայմաններ սահմանելու մասին» N 101-Ա որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |