Այսօր: Երկուշաբթի, 11 Մայիսի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 133
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՍՅՈՒԶԱՆՆԱ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 169-Ն ՈՐՈՇՄԱՆ 3-ՐԴ ԿԵՏԸ, 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 105-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 6-րդ մասով , 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.

1. Ուժը կորցրած ճանաչել 2012 թվականի նոյեմբերի 22-ի <<<<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմ>> համայնքային կառավարչական հիմնարկ ստեղծելու, <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմ>> համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին>> N 169-Ն որոշման 3-րդ կետը և 2022 թվականի հունիսի 22-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 22-ի N 169-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու, Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու, Գյումրի համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 11-ի N 80-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 105-Ա որոշումը։

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N 1 հավելվածի։

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 2 հավելվածի։

4. Առաջարկել Գյումրի համայնքի ղեկավարին փոխարինողին` համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու նպատակով, սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին՝ համաձայն N 3 հավելվածի։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ բաժնի անվանափոխության, համայնքային ծառայողների թվաքանակի փոփոխությունների հետ կապված համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխությունների մասով (հավելված N 3)՝ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից ընդունվելիք իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.25 Կբ) ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
(18.71 Կբ) ՀԱՎԵԼՎԱԾ 1
(775.94 Կբ) ՀԱՎԵԼՎԱԾ 2
(15.42 Կբ) ՀԱՎԵԼՎԱԾ 3
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner