Ղեկավարվելուվ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներով՝ Հայսատնի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2014 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու օր տոնակատարության անցկացման ամիսը սահմանելու և Գյումրի համայնքի ավագանու 2013 թվականի նոյեմբերի 12-ի N 121–Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N-170-Ա որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ լրացումը. 1) որոշման մեջ 1-ին կետի 1-ին ենթակետի «օգոստոս» բառից առաջ լրացնել «հուլիս» բառը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |