Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության՝ 2024 թվականի հունիսի 11-ի թիվ 05.1/05.6/10532-2024 և 2024 թվականի հունիսի 19-ի թիվ 05.1//11292-2024 գրությունները, ինչպես նաև Շիրակի մարզի դատախազության կողմից 2024 թվականի հունիսի 5-ի թիվ 1634-24 գրությամբ Գյումրի համայնքի ավագանուն ներկայացված առաջարկությունները և Գյումրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանի՝ Գյումրի համայնքի ղեկավարին ներկայացրած 2024 թվականի հուլիսի 22-ի Զ/1472 գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ներկայացնել պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցեր՝ Գյումրի համայնքի ղեկավարի հետևյալ որոշումներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջներով․ 1) Գյումրու քաղաքապետի 2003թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1439 որոշում․ 2) Գյումրու քաղաքապետի 2006 թվականի մայիսի 30-ի թիվ 628 որոշում․ 3) Գյումրու քաղաքապետի 2006 թվականի օգոստոսի 29-ի թիվ 1111 որոշում․ 4) Գյումրու քաղաքապետի 2006թվականի հոկտեմբերի10-ի թիվ 1331 որոշում․ 5) Գյումրու քաղաքապետի 2006թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1330 որոշում․ 6) Գյումրու քաղաքապետի2006 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 1430 որոշում․ 7) Գյումրու քաղաքապետի 2006թվականիդեկտեմբերի 18-ի թիվ 1794 որոշում․ 8) Գյումրու քաղաքապետի2007թվականի հուլիսի 2-ի թիվ 1153 որոշում․ 9) Գյումրու քաղաքապետի 2007թվականի նոյեմբերի 19-ի թիվ 2169 որոշում․ 10) Գյումրու քաղաքապետի2008թվականի մարտի 17-ի թիվ 479 որոշում․ 11) Գյումրու քաղաքապետի 2008թվականի մարտի 24-ի թիվ 531 որոշում․ 12) Գյումրու քաղաքապետի2008թվականի մայիսի 7-ի թիվ 916 որոշում․ 13) Գյումրու քաղաքապետի 2018թվականի հուլիսի 11-ի թիվ 1405 որոշում․ 14) Գյումրու քաղաքապետի2008 թվականի հուլիսի 11-ի թիվ 1404 որոշում․ 15) Գյումրու քաղաքապետի 2008թվականի թիվ 2695 որոշում․ 16) Գյումրու քաղաքապետի2010թվականի հունվարի 13-ի թիվ 35-Ա որոշում․ 17) Գյումրու քաղաքապետի2010թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 2452-Ա որոշում․ 18) Գյումրու քաղաքապետի2010թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 2673-Ա որոշում․ 19) Գյումրու քաղաքապետի2010թվականի նոյեմբերի 18-ի թիվ 2971-Ա որոշում․ 20) Գյումրու քաղաքապետի2011թվականի փետրվարի 24-ի թիվ 649-Ա որոշում․ 21) Գյումրու քաղաքապետի2011թվականի հունիսի 10-ի թիվ 2387-Ա որոշում․ 22) Գյումրու քաղաքապետի2011թվականի հունիսի 10-ի թիվ 2386-Ա որոշում․ 23) Գյումրու քաղաքապետի 2018թվականի ապրիլի 3-ի թիվ 570-Ա որոշում․ 24) Գյումրու քաղաքապետի2018թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1630-Ա որոշում։ 2.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին` Գյումրի համայնքի շահերի պաշտպանության համար ձեռք բերել փաստաբանական ծառայություն` 12 000 000 (տասներկու միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամի չափով: 3.Թույլատրել իրականացնել փաստաբանական ծառայության անհետաձգելի համարվող գնումը բանակցային ընթացակարգի կիրառմամբ՝ առանց գնման հայտարարությունը նախապես հրապարակելու: 4.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարիզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետին՝ սույն որոշման 1–ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի 1/1/1 գործառնական դասակարգման (4241) «Մասնագիտական ծառայություն» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով: 5.Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանմանը՝ մինչև սույն թվականի օգոստոսի 5-ը ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջի կատարումը։ 6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |