Այսօր: Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 359
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 1/6
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՔՆԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՊԵՏԱԿԱՆ (ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ) ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՑԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության՝ 2024 թվականի հունիսի 11-ի թիվ 05.1/05.6/10532-2024 և 2024 թվականի հունիսի 19-ի թիվ 05.1//11292-2024 գրությունները, ինչպես նաև Շիրակի մարզի դատախազության կողմից 2024 թվականի հունիսի 5-ի թիվ 1634-24 գրությամբ Գյումրի համայնքի ավագանուն ներկայացված առաջարկությունները և Գյումրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանի՝ Գյումրի համայնքի ղեկավարին ներկայացրած 2024 թվականի հուլիսի 22-ի Զ/1472 գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ներկայացնել պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցեր՝ Գյումրի համայնքի ղեկավարի հետևյալ որոշումներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջներով․
1) Գյումրու քաղաքապետի 2003թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1439 որոշում․
2) Գյումրու քաղաքապետի 2006 թվականի մայիսի 30-ի թիվ 628 որոշում․
3) Գյումրու քաղաքապետի 2006 թվականի օգոստոսի 29-ի թիվ 1111 որոշում․
4) Գյումրու քաղաքապետի 2006թվականի հոկտեմբերի10-ի թիվ 1331 որոշում․
5) Գյումրու քաղաքապետի 2006թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1330 որոշում․
6) Գյումրու քաղաքապետի2006 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 1430 որոշում․
7) Գյումրու քաղաքապետի 2006թվականիդեկտեմբերի 18-ի թիվ 1794 որոշում․
8) Գյումրու քաղաքապետի2007թվականի հուլիսի 2-ի թիվ 1153 որոշում․
9) Գյումրու քաղաքապետի 2007թվականի նոյեմբերի 19-ի թիվ 2169 որոշում․
10) Գյումրու քաղաքապետի2008թվականի մարտի 17-ի թիվ 479 որոշում․
11) Գյումրու քաղաքապետի 2008թվականի մարտի 24-ի թիվ 531 որոշում․
12) Գյումրու քաղաքապետի2008թվականի մայիսի 7-ի թիվ 916 որոշում․
13) Գյումրու քաղաքապետի 2018թվականի հուլիսի 11-ի թիվ 1405 որոշում․
14) Գյումրու քաղաքապետի2008 թվականի հուլիսի 11-ի թիվ 1404 որոշում․
15) Գյումրու քաղաքապետի 2008թվականի թիվ 2695 որոշում․
16) Գյումրու քաղաքապետի2010թվականի հունվարի 13-ի թիվ 35-Ա որոշում․
17) Գյումրու քաղաքապետի2010թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 2452-Ա որոշում․
18) Գյումրու քաղաքապետի2010թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 2673-Ա որոշում․
19) Գյումրու քաղաքապետի2010թվականի նոյեմբերի 18-ի թիվ 2971-Ա որոշում․
20) Գյումրու քաղաքապետի2011թվականի փետրվարի 24-ի թիվ 649-Ա որոշում․
21) Գյումրու քաղաքապետի2011թվականի հունիսի 10-ի թիվ 2387-Ա որոշում․
22) Գյումրու քաղաքապետի2011թվականի հունիսի 10-ի թիվ 2386-Ա որոշում․
23) Գյումրու քաղաքապետի 2018թվականի ապրիլի 3-ի թիվ 570-Ա որոշում․
24) Գյումրու քաղաքապետի2018թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1630-Ա որոշում։
2.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին` Գյումրի համայնքի շահերի պաշտպանության համար ձեռք բերել փաստաբանական ծառայություն` 12 000 000 (տասներկու միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
3.Թույլատրել իրականացնել փաստաբանական ծառայության անհետաձգելի համարվող գնումը բանակցային ընթացակարգի կիրառմամբ՝ առանց գնման հայտարարությունը նախապես հրապարակելու:
4.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարիզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետին՝ սույն որոշման 1–ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի 1/1/1 գործառնական դասակարգման (4241) «Մասնագիտական ծառայություն» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով:
5.Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանմանը՝ մինչև սույն թվականի օգոստոսի 5-ը ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջի կատարումը։
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՔՆԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(19.23 Կբ) Հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner