Տիգրան Բյուզանդի Փանոսյանը դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին փոխարինողին՝ իր անվամբ հաշվառված «ՖՈՐԴ ԷՔՍՓԼՈՐԵՐ 4.0» (FORD EXPLORER 4.0) մակնիշի, 34 TD 505 հաշվառման համարանիշով (հիմք՝տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր N HG683342) տրանսպորտային միջոցի (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) գույքահարկի 2016 թվականի մարտ ամսից մինչև 2016 թվականի հոկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարի և 2015 թվականի սեպտեմբեր ամսից մինչև 2026 թվականի հուլիս ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի տույժերի վճարումների նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով: Տրանսպորտային միջոցը, որը սեփականության իրավունքով պատկանում է Տիգրան Բյուզանդի Փանոսյանին, 2016 թվականի մարտի 10-ին վթարի է ենթարկվել, որի պատճառով դարձել է հետագա շահագործման համար ոչ պիտանի, ենթակա է հաշվառումից հանման խոտանման պատճառով: Շիրակի մարզային քննչական վարչությունում 2016 թվականի մարտի 10-ին հարուցվել է թիվ 68102316 քրեական գործը, տրանսպորտային միջոցը տարվել է Ոստիկանության Ախուրյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք, որտեղից այն վերադարձվել է 2016 թվականի հոկտեմբերի 08-ին, իսկ 2016 թվականի նոյեմբերի 07-ին դադարեցվել է քրեական հետապնդումը (հիմք՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սեդա Մխիթարյանի կողմից 2026 թվականի հունիսի 30-ին տրված N 56/56-023/16-2026 գրությունը, 2016 թվականի մարտի 11-ի արձանագրությունը զննում կատարելու մասին, 2016 թվականի նոյեմբերի 07-ի որոշումը՝ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին, ստացական՝ տրանսպորտային միջոցի հետ վերադարձման վերաբերյալ, լուսանկարներ դեպքի վայրից): Տիգրան Բյուզանդի Փանոսյանը պարտավորվել է վճարել 2015 թվականի սեպտեմբեր ամսից միչև 2016 թվականի փետրվար ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանում և 2016 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2026 թվականի հուլիս ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանում առաջացած մայր գումարները: Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 8-րդ, 9-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Տիգրան Բյուզանդի Փանոսյանի (////////////////////////////////////////////////////////////////////////////////) դիմումը (համանքապետարանում մուտքագրված 2026թվականի հուլիսի 01-ին N 11998 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1.Սահմանել արտոնություն Տիգրան Բյուզանդի Փանոսյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի գույքահարկի 2016 թվականի մարտ ամսից մինչև 2016 թվականի հոկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարի և 2015 թվականի սեպտեմբեր ամսից մինչև 2026 թվականի հուլիս ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի տույժերի վճարումների նկատմամբ՝ ազատելով գույքահարկի ընդամենը 281.655 (երկու հարյուր ութսունմեկ հազար վեց հարյուր հիսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից, որից մայր գումարը 2016 թվականի մարտ ամսից մինչև 2016 թվականի հոկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար կազմոււմ է 42.300 (քառասուներկու հազար երեք հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, 2015թվականի սեպտեմբեր ամսից մինչև 2020 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար տույժը կազմում է 137.426 (մեկ հարյուր երեսունյոթ հազար չորս հարյուր քսանվեց) Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ 2021 թվականի հունվար ամսից մինչև 2026 թվականի հուլիս ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար կազմում է 101.929 (մեկ հարյուր մեկ հազար ինը հարյուր քսանինը) Հայաստանի Հանրապետության դրամ, ընդամենը մայր գումարը կազմում է 42.300 (քառասուներկու հազար երեք հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 239.355 ()Հայաստանի Հանրապետության դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է Տիգրան Բյուզանդի Փանոսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |