Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 28-ի N 132-Ա, նոյեմբերի 14-ի N 239-Ա որոշումները և հաշվի առնելով «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի լիազորված անձ Վահան Դավթյանի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի մայիսի 05-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող Ֆորալբերգի N 10 հասցեի հողամասը «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը անհատույց օգտագործման տրամադրելու մասին» N 51-Ա որոշման 1-ին կետում «բնակավայրերի» բառը փոխարինել «բնակավայրերի, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության» բառերով, իսկ «հասարակական կառուցապատման» բառերը փոխարինել «այլ հողեր, Գյուղատնտեսական արտադրական օբյեկտների» բառերով: 2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում լիազորված անձ Վահան Դավթյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |