Այսօր: Երկուշաբթի, 11 Մայիսի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 132
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 89-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 մայիսի 2026 թվականի N 89-Ա

ԱՐԹՈՒՐ ՄԵՐՈՒԺԱՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԹՎՈՎ ԵՐԿՈՒ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՏՈՒՅԺԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Արթուր Մերուժանի Հարությունյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին փոխարինողին՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «ՎԱԶ 21074» (VAZ 21074) մակնիշի, 35 MM 483 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցի (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) գույքահարկի 2022 թվականի հունվար ամսից մինչև 2026 թվականի մայիս ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի և «ՖՈՐԴ ՍԻԵՐԱ 2.0 Ի» (FORD SIERRA 2.0 I) մակնիշի, 34 CM 210 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցի գույքահարկի 2015 թվականից մինչև 2026 թվականի մայիս ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով:
    Արթուր Մերուժանի Հարությունյանի որդին՝ Մերուժան Արթուրի Հարությունյանը, զոհվել է 2021 թվականի նոյեմբերի 16-ին մարտական գործողությունների ժամանակ, ունի երկու անչափահաս երեխաներ (հիմք՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Թումանյանի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 17-ին տրված թիվ 4/3046 տեղեկանքը, թիվ ԲԱ484605 մահվան մասին պետական վկայականը, ԱԲ N 036346 և ԲԱ 189293 ]ծննդյան մասին պետական վկայականները): Տրանսպորտային միջոցները գոյություն չունեն, հանձնվել են որպես մետաղաջարդոն և ենթակա են հաշվառումից հանման խոտանման պատճառով:
    Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 8-րդ, 9-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Արթուր Մերուժանի Հարությունյանի (հաշվառված՝ քաղաք Գյումրի, Համլետ Սարգսյան փողոց 2-րդ անցում տուն 6 հասցեում, անձնագիր N AS0504925, տրված՝ 2019 թվականի փետրվարի 15-ին, ոստիկանության 001-ի կողմից, սոցիալական ապահովության քարտ՝ 2711690156) դիմումը (համանքապետարանում մուտքագրված 2026թվականի ապրիլի 22-ին N 5829 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
     1.Սահմանել արտոնություն Արթուր Մերուժանի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող թվով երկու տրանսպորտային միջոցների գույքահարկի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ, ազատելով գույքահարկի ընդամենը 174․265 (մեկ հարյուր յոթանասունչորս հազար երկու հարյուր վաթսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից, որից մայր գումարը կազմում է 128․480 (մեկ հարյուր քսանութ հազար չորս հարյուր ութսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 45.785 (քառասունհինգ հազար յոթ հարյուր ութսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, որից՝
      1) «ՎԱԶ 21074» (VAZ 21074) մակնիշի, 35 MM 483 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցի գույքահարկի 2022 թվականի հունվար ամսից մինչև 2026 թվականի մայիս ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ՝ ազատելով գույքահարկի 45.000 (քառասունհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից, որից մայր գումարը կազմում է 35.338 (երեսունհինգ հազար երեք հարյուր երեսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 9.662 (ինը հազար վեց հարյուր վաթսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ,
      2) «ՖՈՐԴ ՍԻԵՐԱ 2.0 Ի» (FORD SIERRA 2.0 I) մակնիշի, 34 CM 210 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցի գույքահարկի 2015 թվականից մինչև 2026 թվականի մայիս ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ՝ ազատելով գույքահարկի 129.265 (մեկ հարյուր քսանինը հազար երկու հարյուր վաթսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից, որից մայր գումարը 2015 թվականից մինչև 2020 թվականը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար կազմում է 32.469 (երեսուներկու հազար չորս հարյուր վաթսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 19.277 (տասնինը հազար երկու հարյուր յոթանասունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ 2021 թվականից մինչև 2026 թվականի մայիս ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար մայր գումարը կազմում է 60.673 (վաթսուն հազար վեց հարյուր յոթանասուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 16.846 (տասնվեց հազար ութ հարյուր քառաունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ, ընդամենը մայր գումարը կազմում է 93.142 (իննսուներեք հազար հարյուր քառասուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 36.123 (երեսունվեց հազար հարյուր քսաներեք) Հայաստանի Հանրապետության դրամ:
      2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Մերուժանի Հարությունյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -27

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՎԵՏԻՍ

ԱՆԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏԱԿ

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ԷԼԲԱԿՅԱՆ ՍԱՄՍՈՆ

ՄԵԼԻՔՅԱՆ ՍԻՐԱՆՈՒՇ

ՄԵԼԻՔՅԱՆ ԽՈՍՐՈՎ

ԲԱՐՍԵՂՅԱՆ ԷՄՄԱ

ԱՆԱՆՅԱՆ ԼԵՎՈՆ

ԱՐԱՄՅԱՆ ՇԱՎԱՐՇ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԷԴԳԱՐ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳԱԼՅԱ

ԲԵԳԶԱԴՅԱՆ ՆԱՐԵԿ

ԲԵՅԲՈՒՏՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱՆ

ՆԱԶԱՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԼԻԶԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ԵԴԻԳԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱՐՏԱԿ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՎԱՀԵ

ՄՈՍՈՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ                                                      
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.48 Մբ) Դիմում
(11.75 Կբ) Հիմնավորում
(260.86 Կբ) Անձնագիր
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 6

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner