|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 հունիսի 2024 թվականի N 131-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ԹՎՈՎ 3 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻՑ ՄԱՍՀԱՆՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐՈՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման և էներգաարդյունավետության բարձրացման նպատակով, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1–ին մասի 4-րդ, 25-րդ կետերով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» N 86-Ա որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցի 25-րդ կետի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի բնապահպանական հարկ վճարվող թվով 3 ընկերությունների կողմից վճարված բնապահպանական հարկից մասհանվող գումարներով «Գյումրի քաղաքում բակային սպորտային վարժասարքերի ձեռքբերում և տեղադրում» բնապահպանական ծրագրին՝ համաձայն հավելվածի։ 2. Սահմանել, որ 1) ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 575 000 (մեկ միլիոն հինգ հարյուր յոթանասունհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, 2) ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարը։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից։ |
Կողմ -22 ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՍԱՀԱԿՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԹՈՐԳՈՄ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՆԱԻՐԱ ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ ԽԱԺԱԿ ՎԱՐԱԺՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԱՍԱՏՐՅԱՆ ՍԵՆԻԿ ԽՈՒԲԵՍԱՐՅԱՆ ԶՈՅԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԵՐՎԱՆԴ ԽԱՆԱՄԻՐՅԱՆ ՇԱՎԱՐՇ ԱՐԱՄՅԱՆ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԳՈՌ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԿԱՐԵՆ ՍՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԱԴԱՄՅԱՆ ՆԱՐԵԿ ՄԻՐԶՈՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(18.58 Կբ)
Նախագիծ |
 |
(537.94 Կբ)
Հավելված |
 |
(8.53 Մբ)
Հավելված 131.1 |
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|