|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 հունիսի 2024 թվականի N 139-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարելով « Տեղական ինքնակառավարման մասին » օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» oրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 33-րդ, 34-րդ, և 35-րդ կետերի պահանջները և սույն որոշման հավելվածում նշված դիմումատուների Գյումրի համայանքի ղեկավարին ուղված դիմումները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի Մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի վարչական տարածքում ինքնակամ կառուցված և դրանց նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը գրանցված շենք-շինությունները և դրանց պահպանման ու սպասարկման համար զբաղեցրած հողամասերը ուղղակի վաճառքի միջոցով օտարել տվյալ շինությունները կառուցողներին՝ համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում նախաբանում նշված դիմումատուներին պատշաճ կերպով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -19 ՍԱՄՍՈՆՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ ՆԱԻՐԱ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԽՈՒԲԵՍԱՐՅԱՆ ՍԵՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՂԱՍԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԶՈՅԱ ԽԱՆԱՄԻՐՅԱՆ ԵՐՎԱՆԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԼԻԼԻԹ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՌ ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՄԻՐԶՈՅԱՆ ՆԱՐԵԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ՄԱԼԽԱՍՅԱՆ ԿԱՐԵՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(23.76 Կբ)
հավելված |
|
(12.27 Կբ)
հիմնավորում |
|
(3.15 Մբ)
Հավելված 139.1 |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|