Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող, (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական 2843054) Ռուսթավելի փողոց N 84/1 հասցեի 78,56 (յոթանասունութ ամբողջ հիսունվեց տասնորդական) քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը և դրա կառուցապատման ու սպասարկման համար զբաղեցված 0,016078 (զրո ամբողջ տասնվեց հազար յոթանասունութ միլիոներորդական) հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ հողամասը, մրցութով՝ 10 (տասը) տարի ժամկետով, տրամադրել վարձակալության՝ մանկական բժշկական կենտրոն կազմակերպելու նպատակով:
2. Հիմք ընդունելով «Ֆուլ Քոնսալթինգ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սույն որոշման 1-ին կետում նշված գույքի շուկայական վարձավճարի արժեքի գնահատման վերաբերյալ եզրակացությունը (գնահատման հաշվետվություն N FCG1225-0002)՝ մրցույթի մեկնարկային վարձավճարի չափ սահմանել ամսական՝ 96000 (ինսունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |