Այսօր: Երկուշաբթի, 11 Մայիսի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 133
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒԼԹԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՆԵՐԲՆԱԿԱՎԱՅՐԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ, 5-րդ կետերով, 6-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ ենթակետերով և նկատի ունենալով հայազգի մեծանուն գրողներ՝ Վիլյամ Սարոյանի, Միսաք Մեծարենցի (Միսաք Մեծատուրյան), Ակսել Բակունցի (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան), Պետրոս Դուրյանի (Պետրոս Զըմպայան), Դանիել Վարուժանի (Դանիել Չպուգքյարյան, Սիամանթոյի (Ատոմ Հովհաննեսի Յարճանյան), Երվանդ Օտյանի, աստղաֆիզիկոս ՝ Վիկտոր Համբարձումյանի, մաթեմատիկոս՝ Սերգեյ Մերգելյանի, ֆիզիկոս՝ Արտեմ Ալիխանյանի, ֆիզիոլոգ՝ Լևոն Օրբելու, լեզվաբան՝ Հրաչյա Աճառյանի, կոմպոզիտոր՝ Առնո Բաբաջանյանի, ազատամարտիկներ՝ Մոնթե Մելքոնյանի, Գուրգեն Յանիկյանի ավանդը գրականության, երաժշտության, գիտության ոլորտում, հայրենիքի պաշտպանության և ազգային արժեքների պահպահման գործում՝ Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչումներ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի։

2. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի (այսուհետ աշխատակազմ) քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին՝ 1) իրականացնել անհրաժեշտ գործողություններ կապված անվանակոչումների հետ այդ թվում նաև անվանատախտակների նախագծման, պատրաստման և տեղադրման աշխատանքները, 2) սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել աշխարհագրական անվանումների ռեգիստր վարող պետական լիազոր մարմնին՝ անվանակոչման պետական գրանցում իրականացնելու համար, 3) անվանակոչումների վերաբերյալ տեղեկություններ տրամադրել Հայաստանի Հանրապետության Ոստիկանության Շիրակի մարզային վարչության «Կումայրի» և «Մուշ» բաժիններին, Հայաստանի Հանրապետության Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության «Կումայրի» և «Մուշ» անձնագրային բաժանմունքներին:

3. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնին՝ ապահովելու անվանատախտակների նախագծման, պատրաստման և տեղադրման համար անհրաժեշտ վճարումը՝ համաձայն ներկայացվող ակտերի:

4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(42.54 Կբ) Հիմնավորում
(6.26 Մբ) Կից նյութ
(1.64 Մբ) Կից նյութ 1
(911.04 Կբ) Կից նյութ 2
(890.93 Կբ) Կից նյութ 3
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner