|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 մայիսի 2026 թվականի N 88-Ա |
ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍԻ ԺԱՄԱԿՈՉՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՑ ՄԻՆՉԵՎ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍ ԱՄԻՍԸ ՆԵՐԱՌՅԱԼ ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՏՈՒՅԺԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Լիլիթ Ավետիսի Ժամակոչյանը դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին փոխարինողին՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող «ԴՈՋ ԿԱԼԻԲՐ 2.4» (DODGE CALIBER 2.4) մակնիշի, 37 FE 546 հաշվառման համարանիշով (հիմք՝ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N06ABO62713) տրանսպորտային միջոցի (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) գույքահարկի 2025 թվականի սեպտեմբեր ամսից մինչև 2026 թվականի մայիս ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով: Տրանսպորտային միջոցը, որը սեփականության իրավունքով պատկանում է Լիլիթ Ավետիսի Ժամակոչյանին, 2025 թվականի օգոստոսի 10-ին ինքնավթարի է ենթարկվել, որի պատճառով դարձել է հետագա շահագործման համար ոչ պիտանի, ենթակա է հաշվառումից հանման՝ խոտանման պատճառով, ինքնավթարից հետո այն տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային գլխավոր վարչության Աշոցքի բաժնի հատուկ պահպանվող տարածք (հիմք՝ Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Գրիգորյանի կողմից կազմված թիվ 3410532 արձանագրությունը՝ քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ, թվով չորս լուսանկարներ): Լիլիթ Ավետիսի Ժամակոչյանի կողմից վճարվել է մինչև ինքնավթարն ընկած ժամանակաշրջանում կուտակված փոխադրամիջոցի գույքահարկի գումարը՝ 28.724 (քսանութ հազար յոթ հարյուր քսանչորս) Հայաստանի Հանրապետության դրամ: Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 8-րդ, 9-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Լիլիթ Ավետիսի Ժամակոչյանի (հաշվառված՝ քաղաք Գյումրի Արամ Խաչատրյան փողոց 34ա շենք 14 բնակարան հասցեում, նույնականացման քարտ 006283550, տրված՝ 2017 թվականի նոյեմբերի 02-ին, ոստիկանության 064-ի կողմից, սոցիալական ապահովության քարտ 7405880231) դիմումը (համանքապետարանում մուտքագրված 2026 թվականի ապրիլի 18-ին N 5548 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1.Սահմանել արտոնություն Լիլիթ Ավետիսի Ժամակոչյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի գույքահարկի 2025 թվականի սեպտեմբեր ամսից մինչև 2026 թվականի մայիս ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ՝ ազատելով գույքահարկի ընդամենը 31.614 (երեսունմեկ հազար վեց հարյուր տասնչորս) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից, որից մայր գումարը կազմում է 27.603 (քսանյոթ հազար վեց հարյուր երեք) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 4.011 (չորս հազար տասնմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լիլիթ Ավետիսի Ժամակոչյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -27 ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՎԵՏԻՍ ԱՆԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏԱԿ ԼԱԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԻՆԵ ԷԼԲԱԿՅԱՆ ՍԱՄՍՈՆ ՄԵԼԻՔՅԱՆ ՍԻՐԱՆՈՒՇ ՄԵԼԻՔՅԱՆ ԽՈՍՐՈՎ ԲԱՐՍԵՂՅԱՆ ԷՄՄԱ ԱՆԱՆՅԱՆ ԼԵՎՈՆ ԱՐԱՄՅԱՆ ՇԱՎԱՐՇ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԷԴԳԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳԱԼՅԱ ԲԵԳԶԱԴՅԱՆ ՆԱՐԵԿ ԲԵՅԲՈՒՏՅԱՆ ԱՍՏՂԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱՆ ՆԱԶԱՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԼԻԶԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԵԴԻԳԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՎԱՀԵ ՄՈՍՈՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՆՆԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(1.66 Մբ)
Դիմում |
 |
(11.71 Կբ)
Հիմնավորում |
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|