Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքին պատկանող հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» N 151-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը․ 1) որոշման հավելվածի «Հողամասի գույքի գտնվելու վայրը(հասցեն)» սյունակի 1-ին տողում «14/9» թվերը փոխարինել «14/13» թվերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |