Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող, ինքնակամ կառուցված շինությունները և դրանց պահպանման ու սպասարկման համար զբաղեցրած հողամասերն օտարելու մասին» N207-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) հավելվածի 11-րդ կետի 8-րդ սյունյակի <379604> թիվը փոխարինել <1138811> թվով:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |