Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1.Աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման N 2296618 վկայական) Մ.Խորենացի փողոց N36ա հասցեի 200,2 (երկու հարյուր ամբողջ երկու տասնորդական) քառակուսի մետր մակերեսով կիսակառույցը և դրա կառուցապատման ու սպասարկման համար զբաղեցրած բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0.0378 (զրո ամբողջ երեք հարյուր յոթանասունութ տասնհազարերորդական) հեկտար մակերեսով հողամասը: 2.Հիմք ընդունելով «ՊիՎիԷմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման վերաբերյալ 2024 թվականի մարտի 05-ի գնահատման հաշվետվությունը, սահմանել աճուրդի մեկնարկային գինը՝ 12800000 (տասներկու միլիոն ութ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |