Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 119
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 3/21
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀԵՆՐԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ Մ.ԽՈՐԵՆԱՑԻ ՓՈՂՈՑ N 36Ա ՀԱՍՑԵԻ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑԸ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՃՈՒՐԴԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1.Աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման N 2296618 վկայական) Մ.Խորենացի փողոց N36ա հասցեի 200,2 (երկու հարյուր ամբողջ երկու տասնորդական) քառակուսի մետր մակերեսով կիսակառույցը և դրա կառուցապատման ու սպասարկման համար զբաղեցրած բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0.0378 (զրո ամբողջ երեք հարյուր յոթանասունութ տասնհազարերորդական) հեկտար մակերեսով հողամասը:
2.Հիմք ընդունելով «ՊիՎիԷմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման վերաբերյալ 2024 թվականի մարտի 05-ի գնահատման հաշվետվությունը, սահմանել աճուրդի մեկնարկային գինը՝ 12800000 (տասներկու միլիոն ութ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(8.61 Մբ) Առդիր
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner