Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 3/38
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՇՈՒՌԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
«ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՂԱՐՍԻ ԽՃՈՒՂԻ N 20 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍԻՑ ՄԻՆՉԵՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍԸ ՆԵՐԱՌՅԱԼ ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՏՈՒՅԺԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Գյումրի համայնքի ղեկավարին է դիմել «Տիգրան Աբգարյան մարտական պատրաստության ակումբ» հայրենասիրական, բարեգործական հասարակական կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) նախագահ Ժորա Աբգարյանը՝ կազմակերպությանը (հարկ վճարողի հաշվառման համարը՝ 05547574, գրանցման հասցեն՝ քաղաք Գյումրի, Սարգսյան փողոց 2-րդ նրբանցք տուն 17) անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված (հիմք՝ Գյումրի համայնքի ավագանու 2021 թվականի հունիսի 15-ի N 141-Ա որոշում) Գյումրի քաղաքի Ղարսի խճուղի N 20 հասցեի 1 (մեկ) հեկտար մակերեսով հողամասի 2023 թվականի հունվար ամսից մինչև 2024 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժանակաշրջանի անշարժ գույքի հարկի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կազմակերպությունն իր աշխատանքային գործունեության ընթացքում չունի ֆինանսական հատկացումներ:
 Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N822-ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 8-րդ, 9-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով կազմակերպության նախագահ Ժորա Աբգարյանի 2024 թվականի մարտի 14-ի N 014 դիմումը՝ (համայնքապետարանում մուտքագրված 2024 թվականի մարտի 14-ին N4946թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1.Սահմանել արտոնություն կազմակերպությանը անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված Գյումրի քաղաքի Ղարսի խճուղի N 20 հասցեի 1 (մեկ) հեկտար մակերեսով հողամասի 2024 թվականի ապրիլի 12-ի դրությամբ 2023 թվականի հունվար ամսից մինչև 2024 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի անշարժ գույքի հարկի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ, ազատելով ընդամենը անշարժ գույքի հարկի 165.533 (մեկ հարյուր վաթսունհինգ հազար հինգ հարյուր երեսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից, որից մայր գումարը կազմում է 159.605(մեկ հարյուր հիսունինը հազար վեց հարյուր հինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ տույժը կազմում է 5.928 (հինգ հազար ինը հարյուր քսանութ) Հայաստանի Հանրապետության դրամ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կազմակերպության նախագահին պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(242.24 Կբ) Առդիր
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner