Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 34/5
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀԵՆՐԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՐՊԵՏԱՑ ՓՈՂՈՑ N 101 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ՀՈՒՇԱՏՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆ»-Ի ՇԵՆՔԻ ՆԿՈՒՂԱՅԻՆ ՀԱՐԿԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ 60,6 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հ  Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման N 2017651 վկայական) Վարպետաց փողոց N 101 հասցեի 116,18 (մեկ հարյուր տասնվեց ամբողջ տասնութ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով նկուղային տարածքից 60,6 (վաթսուն ամբողջ վեց տասնորդական) քառակուսի մետր մակերեսով առանձնացված տարածքը, մրցութային կարգով տրամադրել վարձակալության իրավունքով օգտագործման՝ մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ կազմակերպելու նպատակով:
2.Վարձակալության տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 125000 (մեկ հարյուր քսանհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Տարածքի վարձակալության ժամկետ սահմանել 3 (երեք) տարի:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(12.39 Կբ) հիմնավորում
(4.66 Մբ) կից նյութ
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner