Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող, (հիմք՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման N 2017651 վկայական) Վարպետաց փողոց N 101 հասցեի 116,18 (մեկ հարյուր տասնվեց ամբողջ տասնութ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով նկուղային հարկը մրցութով՝ 5 (հինգ) տարի ժամկետով, տրամադրել վարձակալության՝ արծաթագործության արհեստանոց-արվեցտանոց, մշակութային միջոցառումներ,ցուցահանդեսներ կազմակերպելու նպատակով:
2. Հիմք ընդունելով «էքվիլիբրիում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից սույն որոշման 1-ին կետում նշված գույքի շուկայական վարձավճարի արժեքի գնահատման վերաբերյալ հաշվետվությունը՝ մրցույթի մեկնարկային վարձավճարի չափ սահմանել ամսական՝ 80300 (ութսուն հազար երեք հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |