Ղեկավարվելով « «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության Շրակի մարզի Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող, ինքնակամ կառուցված շինությունները և դրանց պահպանման ու սպասարկամն համար զբաղեցրած հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» N 103-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետի 2-րդ սյունակի «112» թիվը փոխարինել «1/2» թվով:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2026 թվականի փետրվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության Շրակի մարզի Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող, ինքնակամ կառուցված շինությունները և դրանց պահպանման ու սպասարկամն համար զբաղեցրած հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» N 22-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 10-րդ կետի 2-րդ սյունակի «35» թիվը փոխարինել «52/1» թվով:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության Շրակի մարզի Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող հանրային բնակելի ֆոնդի տների պահպանման ու սպասարկման համար զբաղեցրած հողամասերը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» N 18-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետի 5-րդ սյունակի «138709» թիվը փոխարինել «496051» թվով և 6-րդ սյունակի «8(հին)» թիվը և բառը փոխարինել «9» թվով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: |