Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N-119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի դրույթներով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետի 2026 թվականի 22-ը հունվարի զեկուցագիրն, ուղղված Գյումրի համայնքի ղեկավարին փոխարինողին (մուտքագրված համայնքապետարանում N255668 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ենթակայության արվեստի և երաժշտական դպրոցներում ուսուցում ստացող 2025 թվականին հանրապետական և միջազգային մրցույթներին մրցանակային տեղերի արժանացած աշակերտներին և նրանց ուսուցիչներին խրախուսման նպատակով հատկացնել 3 370 000 (երեք միլիոն երեք հարյուր յոթանասուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ՝ համաձայն հավելվածի:
2.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի Մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին սույն որոշման 1-ին կետում նշված գումարների հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2026 թվականի բյուջեի 8/2/3 գործառական (4727) «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ» տնտեսագիտական դասակարգման հոդվածից` օրենքով սահմանված կարգով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կազմակերպությունների տնօրեններին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |