Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետությանը հողամաս նվիրաբերելու մասին» N 59-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները. 1) վերնագրում «նվիրաբերելու» բառը փոխարինել «նվիրատվության կարգով օտարելու» բառերով, 2) նախաբանում և որոշման 1-ին կետում 161,39 (մեկ հարյուր վաթսունմեկ ամբողջ երեսունինը հարյուրերորդական) թիվը և բառերը փոխարինել «161,09 (մեկ հարյուր վաթսունմեկ ամբողջ ինը հարյուրերորդական) թվով և բառերով: 3) որոշման 1-ին կետում «նվիրաբերել» բառը փոխարինել «նվիրատվության կարգով օտարել» բառերով: 2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |