Այսօր: Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 65-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2024 թվականի N 65-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹՎՈՎ 5 (ՀԻՆԳ) ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի թվով 5 (հինգ) համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) տնօրենների գրություններն՝ ուղղված Գյումրի համայնքի ղեկավարին (Գյումրու համայնքապետարան մուտքագրված` 2024 թվականի մարտի 07-ին N 4599, մարտի 19-ին N 5208, մարտի 27-ին N 5776, մարտի 28-ին N 5896 և 2023 թվականի դեկտեմբերի 12-ին N 26815 թվագրություններով)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Կազմակերպություններին գույքի և ընթացիկ վերանորոգման համար շինանյութերի ձեռքբերման նպատակով, որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024 թվականի (4819) «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» տնտեսագիտական դասակարգման հոդվածից հատկացնել 1 763 000 (մեկ միլիոն յոթ հարյուր վաթսուներեք հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
2.Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին սույն որոշման 1-ին կետում նշված գումարների հատկացումը կատարել համապատասխան գործառական դասակարգմանը` համաձայն հավելվածի` օրենքով սահմանված կարգով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կազմակերպության տնօրեններին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -26

ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ԱՍԱՏՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԱՐԱՄՅԱՆ ՇԱՎԱՐՇ

ԲԵՅԲՈՒՏՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ԽԱՆԱՄԻՐՅԱՆ ԵՐՎԱՆԴ

ԽՈՒԲԵՍԱՐՅԱՆ ՍԵՆԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐԴԵՎԱՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԹՈՐԳՈՄ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՔՆԱՐԻԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍՈՆԱ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՄԱԼԽԱՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՌ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՄԵԼԻՔՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԻՐԶՈՅԱՆ ՆԱՐԵԿ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԼԻԼԻԹ

ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՊՈՂՈՍՅԱՆ ՆԱԻՐԱ

ՍԱՀԱԿՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՍԱՄՍՈՆՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ

ՍԱՆՈՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՎԱՐԱԺՅԱՆ ԽԱԺԱԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(4.82 Մբ)
(21.99 Կբ) Հավելված
(18.46 Կբ) Հավելված 65
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 77

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner