Այսօր: Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր
 

Զեկ. ՇՈՒՌԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ԱՐՇԱԿ ՄԵԼԻՔՍԵԹԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍԻՑ ՄԻՆՉԵՎ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍ ԱՄԻՍԸ ՆԵՐԱՌՅԱԼ ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՏՈՒՅԺԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Արշակ Մելիքսեթի Վարդանյանի կողմից լիազորված անձ Մարիամ Աբրահամի Ղուդրատյանը (հիմք՝ լիազորագիր՝ տրված 2026 թվականի մայիսի 08-ին) դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին փոխարինողին՝ իր որդուն՝ Արշակ Մելիքսեթի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող «ԲԻԷՄԴԱԲԼՅՈՒ 730 Ի» (BMW 730 I) մակնիշի, 15 OL 571 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցի (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) գույքահարկի 2010 թվականի հունվար ամսից մինչև 2026 թվականի հունիս ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի տույժերի վճարումների նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով:
     Արշակ Մելիքսեթի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցը 2011 թվականի հունվարի 12-ից գտնվում է պետական հաշվառումից ժամանակավոր հանված լինելու կարգավիճակում, այն չի շահագործվել և մինչ օրս չի շահագործվում, ենթակա է հաշվառումից հանման (հիմք՝ տեղեկանք N 386, տրված 2011 թվականի հունվարի 12-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Գյումրիի հաշվառման-քննական ստորաբաժանման ղեկավար Ղուկասյանի կողմից): Արշակ Մելիքսեթի Վարդանյանը և նրա մայրը՝ Մարիամ Աբրահամի Ղուդրատյանը ունեն առողջական խնդիրներ, իսկ դուստրը՝ Մարիամ Արշակի Վարդանյանը սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի բակալավրիատի առկա ուսուցման վճարովի համակարգի «Ֆինսանսներ» մասնագիտության կրթական ծրագրի առաջին կուրսում (հիմք՝ թիվ Ե 2556 տեղեկանքը՝ տրված 2026 թվականի մայիսի 05-ին Հայաստանի պետական տնտեագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանի կողմից, Մարիամ Արշակի Վարդանյանի ստուգման գրքույկը, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի հետազոտությունների արդյունքները):
     Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 8-րդ, 9-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Մարիամ Աբրահամի Ղուդրատյանի (հաշվառված՝ քաղաք Գյումրի, Ներսես Շնորհալի փողոց 19 շենք, բնակարան 17-18 հասցեում, նույնականացման քարտ 006402101, տրված՝ 2017 թվականի մայիսի 05-ին, ոստիկանության 016-ի կողմից, հանրային ծառայությունների համարանիշ 7301570201) դիմումը (համանքապետարանում մուտքագրված 2026թվականի մայիսի 11-ին N 6720 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

   1.Սահմանել արտոնություն Արշակ Մելիքսեթի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի գույքահարկի 2010 թվականի հունվար ամսից մինչև 2026 թվականի հունիս ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի տույժերի վճարումների նկատմամբ՝ ազատելով գույքահարկի ընդամենը 291.585 (երկու հարյուր իննսունմեկ հազար հինգ հարյուր ութսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից, որից տույժը 2010 թվականի հունվար ամսից մինչև 2020 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար կազմում է 217.320 (երկու հարյուր տասնյոթ հազար երեք հարյուր քսան) Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ 2021 թվականի հունվար ամսից մինչև 2026 թվականի հունիս ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար կազմում է 74.265 (յոթանասունչորս հազար երկու հարյուր վաթսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ։
      2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարիամ Աբրահամի Ղուդրատյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ                       
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(4.59 Մբ) Դիմում
(12.19 Կբ) Հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner