Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46-րդ կետի «գ» ենթակետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող Երևանյան խճուղի N 185/5 հասցեի (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 10062024-08-0046) բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակությամբ 0,208491 (զրո ամբողջ երկու հարյուր ութ հազար չորս հարյուր ինսունմեկ միլիոներորդական) հեկտար մակերեսով հողամասը մրցութային կարգով վարձակալության իրավունքով տրամադրել օգտագործման՝ բարեկարգման և կանաչապատման նպատակով: 2. Հողամասը վարձակալության իրավունքով տրամադրման մրցույթի մեկնարկային վարձավճարի չափ սահմանել՝ տարեկան 500000 (հինգ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: 3. Հողամասի վարձակալության ժամկետ սահմանել 10 (տասը) տարի: 4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |