2024թ. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 15:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (հասցե՝ Գյումրի, Վարդանանց հր․ 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) տեղի կունենա «ԲԻ ԷՅ ՎԻ» ՍՊԸ-ի (հասցե՝ ք.Գյումրի, Երկաթուղայինների փ. 51/7) կողմից ներկայացված՝ Գյումրի քաղաքի Երկաթուղայինների փողոց 51/7 հասցեում զուգարանի թղթի, խոնավ և չոր անձեռոցիկի արտադրամաս կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով +374 410710710:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Քննարկման կազմակերպման համար պատասխանատու անձ՝ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Բադալյան (էլ.փոստի հասցե՝ badalyan.karen74@gmail.com հեռ․ +37431222203):
Տեսաձայնագրությունը